HY RU EN

Գրիշա Բալասանյան

«Հետք»-ի հրապարակումից հետո երկու համայնքների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Հուլիսի 16-ին «Հետք»-ը «Ավագանու անդամների ստորագրություններն ակնհայտ տարբերվում են» վերնագրով հոդված էր հրապարակել:

Տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ որոշ համայնքներում ավագանու անդամների ստորագրություններում կան ակնհայտ տարբերություններ: Այսինքն՝ նույն անդամը տարբեր որոշումների տակ ստորագրել էր տարբեր ձևով: Չի բացառվում, որ նրանց փոխարեն ստորագրել են այլ անձինք:

Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց՝ հոդվածում առկա Մրգաշատ և Արտաշար համայնքերի ավագանու անդամների ստորագրությունների անհամապատասխանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը): Իսկ հոդվածում տեղ գտած մյուս՝ Շենավան, Վանանդ համայնքերի մասով նախաքննությունը դեռ շարունակվում է: Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին:

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ որ վերը նշված հոդվածը Արմավիրի մարզի դատախազությունը ուղարկել էր ոստիկանության համապատասխան տարածքային բաժին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: