HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք որոշ ապրանքներ կկարողանան ներմուծել ավելի մեծ ծավալներով

Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով Հայաստանի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթների և ապրանքների չափաքանակների վերանայման, ինչպես նաև իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ, մասնավորապես՝ ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների հարկման բազաների որոշման, ֆիզիկական անձանց տրամադրվող ծանուցագրի ձևում օրենքին կատարվող հղման և այլ դրույթների, ինչպես նաև ԵՏՀ 20.12.2017թ. թիվ 107 որոշման ընդունման հանգամանքով պայմանավորված՝ նաև ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների ամբողջովին վերանայման մասով:

Ըստ հիմնավորման՝ իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխություններ կատարել՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքների արժեքի որոշման, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, ինչպես նաև մի շարք ապրանքների չափման միավորների առնչությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս որոշմամբ անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալներով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Այդպիսով՝ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։

«Այս որոշումը տնտեսական դաշտի վրա լավ ազդեցություն կթողնի», -նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն քաղաքացիներին ավելի էժան առևտուր անելու հնարավորություն կտա: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հորդորել է պատշաճ իրազեկել հանրությանը՝ չափաքանակների էական ավելացումների մասին: «ՊԵԿ-ը պետք է հրապարակի չափաքանակների վերաբերյալ նախկին և ներկայիս ցանկերը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե որ օրվանից է որոշումն ուժի մեջ մտնելու»,- պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter