HY RU EN

Լևոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ խորհրդի նախագահ

Տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 24 անդամից 14-ը։

Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը։

Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը՝ հիշեցնենլով, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել: