HY RU EN

«Անվտանգության օր» 5-րդ զորամիավորումում

Օգոստոսի 8-ին 5-րդ միավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել են «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Նախապես ութ ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ինչպես նաև ստուգվել է ղեկավարների պատրաստվածության մակարդակը:

Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով, ուսումնական կետերի թեմաները ընտրվել են այն տրամաբանությամբ, որ հիմնականում առնչվեն առօրյա զինվորական գործունեության ընթացքում ի հայտ եկած հարցերին: