Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 10/11-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ին ժամը 9.00-ից մինչեւ օգոստոսի 11-ը ժամը 8.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել