HY RU EN

Բակո Սահակյանը նշանակումներ է կատարել Պաշտպանության բանակում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահ Սահակյանի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Կարեն Շաքարյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար։