HY RU EN

Վահե Սարուխանյան

Ջրային կոմիտեի նոր ղեկավարի գույքն ու եկամուտները

Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանը պաշտոնը ստանձնելու առիթով երեկ ներկայացրել է գույքի եւ եկամուտների հայտարարագիր:

Ըստ հայտարարագրի՝ Ի. Գաբայանն ունի 3 հատ անշարժ գույք՝ այգետնակ (ամառանոց), անհատական բնակելի տուն, բնակարան: Պաշտոնյան հայտարարագրել է նաեւ «Volkswagen Passat 1.8T» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 10-ի դրությամբ, համաձայն հայտարարագրի, տիկին Գաբայանը չի ունեցել արժեթղթեր, ներդրումներ, հանձնած փոխառություն, ինչպես նաեւ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք:

Որպես դրամական միջոց նա ներկայացրել է 1 մլն դրամ, իսկ 2018-ի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 10-ը ստացած եկամուտ է հայտարարագրել 100 հազար դրամ աշխատավարձ եւ 50.868 եվրո, որը ներկայացված է որպես տրված փոխառության դիմաց ստացած տոկոս եւ այլ հատուցում:

Ինեսսա Գաբայանին փոխկապակցված անձ է ներկայացված ամուսինը՝ Գրիգոր Գաբայանը: Նախորդ ամիս գրել էինք Գ. Գաբայանի եւ նրանց որդու՝ Սարգիս Գաբայանի հայկական, ուկրաինական, բուլղարական ընկերությունների մասին, որոնց թիրախում գլխավորապես հիդրոէներգետիկան է, պատմել էինք նաեւ Գաբայանների բուլղարական անշարժ գույքի մասին:  

Առաջին լուսանկարը՝ Ի. Գաբայանի ֆեյսբուքյան էջից