HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Անվտանգության խորհուրդը տեղեկացնում է, որ ԱԽ-ի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ:

Արմեն Գրիգորյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:

Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը Անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ  Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում  բուժվող յուրաքանչյուր անձի:

Արմեն Գրիգորյանը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:

Հանդիպման վերջում  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով այլև ջերմ միջավայրով:

Մեկնաբանություններ (1)

քաղաքացի
ինչքան կարելի է կառչած լինել աթոռից, որ 1,5 մետրանոց հ.մինասյանի և վիրավոր զինվորներով պաշտպանվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter