Ջավախքում երկու անձանց սպանության համար ձերբակալվել է Սաթխայի բնակիչը
Այսօր լուսադեմին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալվել է Սաթխայի բնակիչ, 1976 թվականին ծնված Գարեգին Մանդիրյանը, ով, մեր տեղեկություններով, ինքնսախոստովական ցուցմունք է տվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ բացահայտել է Սաթխայի սպանության մանրամասները:
Ըստ այդմ՝ ոստիկանությունն օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում պարզել է, որ օգոստոսի 10-ին, Սաթխա գյուղի բնակիչն Գ.Մանդիրյանն իր տուն է հրավիրել համագյուղացիներ Է.Ց.-ին և Ա.Հ.-ին: Ավելի ուշ Թբիլիսիի բնակիչներ 1974 թվականին ծնմված Պ.Մ.-ն և 1983 թվակնին ծնած Ս.Պ.-ն են միացել հավաքույթին: Մի քանի ժամ անց բանավեճ է ծագել տան տիրոջ և ժամանած Պ.Մ-ի միջև, որը վերածվել է ֆիզիկական առճակատման, և տան տերը մի քանի դանակի հարվածներ է հասցրել Ս.Պ.-ին և Պ.Մ-ին, ինչի հետևանքով վերջիննես տեղում մահացել են:
Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ կանխամտածված սպանություն, քրեական գործ է հարուցվել: Այն նախատեսում է 7-15 տարի ազատազրկում:
Լուսանկարը՝ www.police.ge-ի
Մեկնաբանել