HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուշադրության կենտրոնում են առավել հրդեհապայթյունավտանգ գազալցակայանները. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Օգոստոսի 13-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ: Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ բուսածածկ տարածքներում: Ներկայացնելով ծառայության ընթացիկ աշխատանքները՝ գնդապետ Նահապետյանն անդրադարձել է նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի վիճակին, անկացվող ուսումնական վարժանքներին, ինչպես նաև նշել է, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտներ ակտիվորեն դիմում են՝ համակարգում ծառայության անցնելու համար և, համաձայն նախարարի հանձնարարականի, առաջնահերթությունը տրվում է հենց նրանց:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների մասին,  նշել, որ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ, իսկ  ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ առավել հրդեհապայթյունավտանգ գազալցակայանները:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, շարունակել նույն կերպ, քանի որ բոլոր դեպքերում քաղաքացիների անվտանգությունն առաջնային է և ամեն ինչ պետք է բխի հենց իրենց շահերից:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության նոր տնօրենին՝ Սուրեն Հովսեփյանին, հաջող աշխատանք մաղթել:

Ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կատարած աշխատանքները՝ Ս. Հովսեփյանն անդրադարձել է եղանակային պայմաններին, ջրամբարների վիճակին:

Օգոստոսի 14-18-ը հանրապետության հյուսիսային հատվածներում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ: Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև մյուս հատվածներում:  Ջերմային ֆոնը հանրապետության տարածքում անփոփոխ է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերել են աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, կառուցվածքային փոփոխություններին և ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter