HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն հայց կներկայացնի՞ բնապահպանների դեմ

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ 2012 թ. հունվարի 15-ին՝ ժամը 14:40-17:00 սահմաններում, մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

Վերոհիշյալ խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին՝ փորձելով խախտել այն: «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայությունը ընկերության այլ աշխատակիցների օժանդակությամբ, գործելով ՀՀ օրենսդրությամբ և «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, մասնակցել է ապօրինի գործողությունների ծավալումը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում կանխելուն ուղղված գործողություններին:

Ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լուսանկարը` Տիրան Մանուչարյանի

Մեկնաբանություններ (2)

Լեւոն Բարսեղյան
Անհամբեր սպասում ենք դատական հայցի:))))))
ГОР
ուղղակի հետաքրքիր ա արտասահմանի հատուկ ծառայությունները ինչքան են վճարում էս ,,Թեղուտ'' կոչված միջոցառման մի քանի ղեկավարներին` դատարկագլուխ գործողություններ հրահրելու համար - կամ սրանք հարցրել են Թեղուտեցիների կարծիքը նախքան իրենց գործողություններին անցնելը , թե թքած ունեն մի քանի Թեղուտեցիների կամ նրանց կարծիքի վրա ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter