HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողներին, փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքներին պետպատվերով բուժօգնությունն այսուհետ կտրամադրվի ՊԱԳ-ի հաստատմամբ

Այսուհետ ԱՐՄԵԴ համակարգով նախքան որոշ ծառայությունների մատուցումը` առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) ֆինանսավորմամբ, բուժհաստատությանն անհրաժեշտ է ստանալ թույլտվություն ՊԱԳ-ի կողմից՝ նախնական հարցման տեսքով: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարի 2018թ. հրամանով՝ «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկումը 1000 տեսակից ավելի ծառայությունների համար կիրականացվի ՊԱԳ-ի հաստատմամբ:

Սա նշանակում է, որ եթե մինչ այս բուժհաստատությունն էր կայացնում պացիենտին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և բուժման ուղեգիր տրամադրելու հիմքերի համապատասխանությունը սահմանված պահանջներին, ապա այսուհետ գործընթացը կառավարվելու է ՊԱԳ-ի կողմից։

Այս ընթացակարգը նշված խմբերին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրելու գործընթացը դարձնում է առավել վերահսկելի, նվազեցնում է բուժահաստատությունների ինքնագործունեության և համակարգային խնդիրներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքները, առկա տեղերը և հերթագրումները հասանելի են Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի պաշտոնական վեբկայքում (https://www.armed.am/govlimits/):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter