HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հեղափոխության հաղթանակը այլընտրանք չունի». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, և հավատացած եղեք՝ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ ուժ, գոյություն չունի, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ […] Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության:

Փաշինյանը ասել է նաև, որ նոր կառավարությունը «ժողովրդից ստացած լիազորությունների սահմանները» չի անցնելու, որովհետև նոր իշխանության անդամները չեն ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել իրենց ապօրինություններով:

«Ժողովրդից գողացած ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին, և ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը պարզապես այլընտրանք չունի»,- ասել է նա՝ նշելով, որ «կուտակված» այլ հարցերի պատասխանը կտա օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքի ժամանակ:

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Հարգարժան վարչապետ ես համոզված եմ, որ մեր հաղթանակը այլընտրանք չունի։ Սակայն օրեցօր փոխվում է հաղթանակի համար վճարվող գինը։ Ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովրդի բացարձակ ատելությանն արժանացած մի խղճուկ մարդասպանը՝ Ռ․Ք․ով իր պատասխանատվությունը վեր է ածել միջազգային խնդրի։ Ի սկզբանե նրա հետ պետք էր վարվել իր իսկ մեթոդներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter