HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը կադաստրի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի տեղեկատվության բաժինը:

Փոխվարչապետը նշել է, որ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումներն իսկապես նշանակալի են եղել և համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերն, անկասկած, կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Ավինյանը նկատել է նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝  կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասել է, որ իր համար իսկապես մեծ պատիվ է ոչ միայն այս կառույցը ղեկավարելը, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմելը: Պետրոսյանը հույս է հայտնել, որ դեռևս 90-ականներին սկզբնավորված և 2010 թվականից բարեփոխվող կադաստրը կվերաարժևորի իր դերը Նոր Հայաստանի պայմաններում և կրկին կհանդիսանա հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների լոկոմոտիվը, իսկ թիմը կկարողանա արժանապատվորեն լուծել իր առջև դրված խնդիրները:

Վերջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Մուսայանին և արդյունավետ աշխատանք մաղթել համակարգի աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter