HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու մեր մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: Երևանյան մթնոլորտ, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: Իսկ այդ ամենը կուղեկցվի երևանյան շատ բարձր տրամադրությամբ: Եկեք տոնենք միասին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter