HY RU EN

Լարսի անցակետի կուտակումները ռուսական կողմում են. տեսանյութ` Լարսի անցակետից

«Հետք»-ի ընթերցողներից Անդրանիկն այսօր Վրաստանից հատել է վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը և մեզ ուղարկել ռուսական կողմից կուտակված հերթի մասին իր տեսանկարահանումը:

Չնայած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հայտարարել է, որ անցակետը Ռուսաստանից Վրաստան մեկնողների համար անցանելի է, այդուհանդերձ, տեսանյութից երևում է, որ հանդիպակած կողմի` Ռուսաստանից եկող երթևեկությունը կանգնած է, և մեքենաների մեծ հերթ է գոյացել: 

Անդրանիկը նաև պատմեց, որ ինքը մի քանի րոպեում հատել է վրացական սահմանը և որևէ հերթ այնտեղ չի եղել: Հերթը ռուսական կողմից է եղել: Մինչդեռ փոխնախարարը պնդել է, որ առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: