HY RU EN

Դիանա Ղազարյան

20 միլիոն դրամ՝ օտարերկրյա պետություններում հայկական անձնագրի պետական տուրքի տրամադրմանը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց իր պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 20 միլիոն դրամ։ Այդ գումարը փոխանցվելու է օտարերկրյա պետություններում վավերական 370 անձնագրերի պետական տուրքի տրամադրմանը։

Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագծում, այս տարվա 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 370 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (87 գործ), Հալեպում (269 գործ), Բաղդադում (14 գործ) գտնվող Հայաստանի դեսպանություններում` Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ Հայաստանի անձնագիր ստանալու համար: