HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի քաղաքացու կատարած կողոպուտների առաջին դեպքը բացահայտվեց

Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունվարի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, կողոպուտներ կատարելու կասկածանքով, Ավան համայնքում գտնվող «Գրանդ Քենդի» խանութի մոտից բերման էին ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1979 թ. ծնված Միխայիլ Մուրադաշվիլուն:

Նա խոստովանել էր, որ կողոպուտներ է կատարել Երևանի Կենտրոն համայնքի տարածքում:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին պարզվել է, որ Մուրադաշվիլին 2011 թ. դեկտեմբերի 25-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 շենքի մոտ բացահայտ հափշտակել է 21-ամյա մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել են 75.000 դրամ և բջջային հեռախոս:

Հանցագործությունից հետո տուժողը ոստիկանությանը չէր դիմել:

«Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրադաշվիլու գործողություններից տուժած մյուս քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter