HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է, իսկ համաշխարհային առաջատար է դարձել աշխարհի չեմպիոն Ֆրանսիան

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային ցուցակը, որը գլխավորում է աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիան: Լավագույն տասնյակում ֆրանսիացիներին հաջորդում են Բելգիան, Բրազիլիան, Խորվաթիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան: Գահավիժել է աշխարհի 2014 թ. չեմպիոն Գերմանիան, որն առաջին հորիզոնականից իջել է մինչեւ 15-րդ տեղ: Սրա պատճառը գերմանացիների անհաջող ելույթն էր աշխարհի վերջին առաջնությունում:

Հայաստանի հավաքականը որեւէ տեղաշարժ չի գրանցել՝ մնալով 100-րդ հորիզոնականում: 

Սեպտեմբերի 6-ին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Հայաստանի ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիխտենշտայնի հավաքականին, որը 180-րդն է համաշխարհային ցուցակում: Մեր թիմի մյուս մրցակիցներից ՆՀՀ Մակեդոնիան 70-րդն է, իսկ Ջիբրալթարը՝ 195-րդը: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից Ուկրաինան 35-րդն է, Ռուսաստանը, շնորհիվ իր հարկի տակ անցկացված աշխարհի առաջնությունում հաջող ելույթների, 21 տեղով առաջադիմել է, ինչը լավագույն արդյունքն է բոլոր թիմերի մեջ: Այժմ ռուսները 49-րդն են: Բելառուսը 78-րդն է, Ղրղըզստանը՝ 92-րդը, Էստոնիան, Ուզբեկստանն ու Վրաստանը զբաղեցնում են 94-96-րդ տեղերը: Մյուսները Հայաստանին ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից լավագույնը 32-րդ տեղում գտնվող Իրանն է, որին հաջորդում է Թուրքիան (38), Վրաստանը, ինչպես ասվեց, 96-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 105-րդը: 

Հաջորդ վարկանիշային աղյուսակը հրապարակվելու է սեպտեմբերի 20-ին: Մինչ այդ մեր թիմը Ազգերի լիգայի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ կանցկացնի Լիխտենշտայնի ու ՆՀՀ Մակեդոնիայի հետ: 

Լուսանկարը՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter