HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման

Գյուղատնտեսության նախարարությունում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներերի (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: Այս մասին հայտնում է գյուղնախարարությունը: 

Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին՝ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ ԳՁՕ-ների գործածության կարգավորումը խիստ կարևոր և առաջնահերթ խնդիր է նախարարության համար և գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։

«Մեր երկիրը սակավահող է, հետևաբար մեր գյուղատնտեսության ապագան օրգանական, բարձրարժեք գյուղատնտեսությունն է»,- շեշտել է նախարարը։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ աշխատանքային խումբը մեծածավալ աշխատանք է իրականացրել սկսած անցյալ տարվա նոյեմբեր ամսից, մասնավորապես մշակվել է «ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի և դրանից բխող հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ։

Փոխնախարարը հորդորել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 5 օրվա ընթացքում գրավոր ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ նախագիծը լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար, որից հետո այն կներկայացվի հանրային քննարկման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter