HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպան Էրլունին

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Նախարարությունը հայտնում է, որ քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախարարը դեսպանին է ներկայացրել էներգետիկայի  բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու  համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել «Hanergy» խոշորագույն ընկերության կողմից արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու նախագծին, ինչպես նաև «CITIC» չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի  կառուցման ծրագրին:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter