HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնաբուք՝ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին և Սելիմի լեռնանցքում

Հունվարի 15-ին՝ ժամը 21.50-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին, ձնաբքի և մերկասառույցի պատճառով 5-10 ավտոմեքենա խցանվել է և չի կարողանում շարունակել ճանապարհը:

Ժամը 02.20-ի դրությամբ բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի մաս:

Նույն օրը Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհին (Գեղարքունիքի մարզի կողմից), ձնաբքի և մերկասառույցի պատճառով մոտ 20 ավտոմեքենա խցանվել է և չի կարողացել շարունակել ճանապարհը: Բոլոր 20 ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մաս:

Իսկ հունվարի 13-ին՝ ժամը 20.40-ին, ահազանգ է ստացվել, որ մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները Սելիմի լեռնանցքում առատ ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ից 1 միավոր տեխնիկա: Տեղում պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 39 ԼԼ 336 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, անսարքության պատճառով, խցանել է ճանապարհը:

Մարդատար ավտոմեքե­նա­նե­րը տեղի ուժերով դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված: Ձնակույտից դուրս է բերվել նաև «Հունդայի» մակնիշի 867 ԼՕ 22 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter