HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին այցելել է ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ` ԱԱԾ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն:

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է Ա. Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ապա անդրադարձել երկու երկրների միջև համագործակցությանը: Դեսպանը ևս հաստատել է, որ Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն հայտնել, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի:  Ս. Սաջջադին նշել է, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի, և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով:

Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Ա. Վանեցյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան: Տնօրենը վստահեցրել է, որ արվում է ամեն հնարավոր բան զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter