HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանում միջին հաշվով 6 ծնողից ծնվում է 4 երեխա

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ասում է, որ առավելագույնը առաջիկա 5 տարիներին ծնելիությունը Հայաստանում անկում է ապրելու՝ ի տարբերություն մահացության, որը կայուն տեմպերով աճում է: Ծնելիության բացարձակ թվի նվազում արդեն արձանագրվել է անցյալ տարի: Բանն այն է, որ 1980-ականների մեծաթիվ վերարտադրող սերնդին փոխարինելու է գալիս 90-ականների փոքրաթիվ սերունդը: Եգանյանը նշում է, որ վերջին 5-6 տարիներին 80-ականների սերնդով պայմանավորված ծնելիության մակարդակի աճը շատերի մոտ բարեհոգի տրամադրություններ առաջացրեց, սակայն աճ այլեւս չկա:  Ռ. Եգանյանն ասում է նաեւ, որ հեռու չէ այն օրը, երբ ծնվածների թիվն ավելի քիչ կլինի, քան մահացողներինը: Այդուհանդերձ, այսօր դեռ ունենք ծնելիություն-մահացություն հարաբերության 10.000-13.000-ի  դրական տարբերություն:  

Այս ամենը, ժողովրդագրի կարծիքով, բացահատում է այն, ինչ տեղի է ունենում վերջին 15 տարիների ընթացքում, երբ սերունդն իրեն չի վերարտադրում. 3 ընտանիքը վերարտադրում է միայն 2-ին, այլ կերպ ասած՝ 6 հոգուց ծնվում է 4 երեխա: Եվ վտանգ կա, որ սա կարող է խորանալ: Երեւույթները ոչ այնքան դրական են նաեւ ամուսնություն-ամուսնալուծություն առումով: 1990-ականներից հետո, երբ ամուսնությունների թիվը կրկնակի նվազել էր, այսօր վիճակը կայունացել է կամ ավելի դանդաղ է նվազում, ինչը կապված է սոցիալական դրության հետ:

Ըստ Ռ. Եգանյանի՝ նորածինների համար հատկացվող միանվագ օգնությունները լուրջ ներդրումներ չեն կարող ունենալ իրավիճակի փոփոխման առումով: Եթե հաշվարկենք երեխային պահելու մոտավոր տարեկան ծախսերը ու դրանք համադրենք այդ օգնության հետ, պարզ կդառնա, թե որքան լուրջ կարող է լինել դրա ազդեցությունը ծնելությունը խթանելու հարցում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter