HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

34 քրգործ` փոստային ծանրոցներով հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբեր և թմրամիջոցներ առաքելու համար

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոստային ծանրոցներով հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և թմրամիջոցների պարունակությամբ այլ առարկաների առաքման դեպքերով այս տարի 34 քրեական գործ է հարուցվել:

«Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն: ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելված է»,- հիշեցնում է ՊԵԿ-ը:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում տարեսկզբից մինչև օգոստոսի 17-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղերով ծանրոցների Հայաստան փոխադրման 20 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ «հաշիշի յուղ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ էլեկտրոնային ծխագլանակների տեղափոխման դեպքերով հարուցվել է 14 քրեական գործ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ նման պարունակությամբ ծանրոցներ ստանալուց և առաքելուց, միաժամանակ այդ մասին իրազեկել նաև արտերկրում բնակվող հարազատներին և ծանոթներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter