Չինաստանից Երևան է ներկրվել 139 ավտոբուս
Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երևանում է: Առաջիկա օրերին սպասվում է նաև մյուս խմբաքանակի ներկրումը: Փաստատթղթային ձևակերպումներից հետո'երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն:
Այսօր՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ: Ըստ այդմ, արձանագրվել է երթուղուց շեղվելու մեկ, վարորդների ծխելու 8 և սահմանված սանիտարական նորմերը խախտելու 100 դեպք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել