HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհուրդը մշակել է ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ մշակել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Այն ներա­ռում է առկա  հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարա­վորու­թյուն կտա.

-         հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ,

-         նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար,

-         ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր,

-         արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը,

-         էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը,

-         որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրաց­­­ման համար,

-         ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ, 

-         բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:

Հայեցակարգի ծրագրային իրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հայեցակարգին կարելի է ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am)՝ հետևյալ հղմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter