Այս տարի Երևանում կիրականացվեն մի քանի փողոցի շինարարական նախագծեր
Մայրաքաղաքի փողոցներում երթևեկության բեռնաթափման նպատակով՝ ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ և 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների և Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարարական նախագծերը:
Այսօր՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք կատարել՝ շինարարական նախագծերի հետ կապված: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել