HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզում սեպտեմբերից կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է կրթության և գիտությաննախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզիդպրոցների տնօրեններ: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նախ կոչ է արել տնօրեններին՝ հետևողական լինել դրամահավաքությունը և կոռուպցիան բացառելու ուղղությամբ՝ պահպանելով վերջին ամիսների արդյունքները: Նախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դպրոցները ապաքաղաքական կառույցներ են, և Հայաստանի նոր կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահել քաղաքականացումից:

«Եթե որևրէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Ինքս քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ, և եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետևանք չի մնա: Խնդրում եմ բոլոր ուսուցիչներին և տնօրեններին, եթե դպրոցը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր կլինեն, տեղեկացնել այդ մասին կրթության և գիտության նախարարություն, մարզպետարան: Վստահ եղեք, որ դուք խնդիր չեք ունենա, խնդիրկունենա այն անձը, ով նման քայլի կդիմի»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով իրականացված և նախատեսվող բարեփոխումներին՝ կրթության և գիտության նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելուծրագրին՝ նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել նախարարության և մարզպետարանի կողմից, «Համընդհանուր ներառման անցնելը դյուրին գործընթաց չէ, սակայն զարգացած են համարվում այնհասարակությունները, ովքեր գնում եմ ներառման»,- նշել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում մեկնարկել են ներառական կրթության համակարգի անցմամբ պայմանավորված վերապատրաստումները:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում՝ ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերի լրամշակման և փոփոխման ուղղությամբ: Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի և տնօրենի թափուր տեղի մրցույթի, տնօրենների հավաստագրման, խորհուրդների ձևավորման կարգերում: Կատարվող փոփոխություններից նախարարը կարևոր է համարել հատկապես կառավարման խորհուրդների դերակատարման բարձրացումը:

«Դպրոցների կառավարման խորհուրդները նույնպես վերածվել են քաղաքական մարմինների, որոնք որևէ մասնակցություն չունեն դպրոցի զարգացման գործում, ընդամենը ծառայում են որպես տնօրեն ընտրող մարմին: Մենք այս համակարգը արմատապես փոխելու ենք», - հայտարարել է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով հանրային շրջանակներում քննարկվող հարցին, թե որոշ առարկաներ կարող են հանվել, նախարարը նշել է, որ այս տարի կրթական ծրագրում և առարկայացանկում որևէ փոփոխություն չի կատարվել: «Հանրակրթականհամակարգում հապշտապ փոփոխություններն արդարացված չեն, այդ պատճառով մենք այս տարի նման քայլի չենք գնացել: Ստեղծվելու են հանրային քննարկումների հարթակներ, որտեղ այդ կարգի բոլոր հարցերը կքննարկվեն, որից հետոկկայացվի վերջնական որոշում», - նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը խոսել է նաև դպրոցական համազգեստի մասին՝ նշելով, որ սոցիալական ցանցերում իր՝ այս թեմայով հայտարարությունից հետո տարատեսակ քննարկումներ և հակադիր կարծիքներ են հնչել: Նախարարի խոսքով՝ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից՝ համապատասխան քննարկման արդյունքում. «Սակայն ինձ համար անընդունելի է, երբ ուսուցիչը, դասղեկը կամ դպրոցիփոխտնօրենը համազգեստ չհագնելու համար երեխային տուն է ուղարկում»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Ինչ վերաբերում է աշակերտների՝ հեռախոսով դասի նստելու խնդրին՝ առայժմ այս առումով սահմանափակումներ չկան, բայց քննարկումներ լինելու են:

Որպես նոր ուսումնական տարվա հիմնական նորություն՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ավարտական դասարանների բոլոր աշակերտները ամենայն հավանականությամբ դպրոցն ավարտելու համար կհանձնեն միասնական քննություններ: «Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներիցհանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու էպատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար», - նշել է նախարարը՝ նկատելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:

Նախարարը անդրադարձել է մշակութային հաստատություններ այցելելու աբոնոմենտային ծրագրին, որը ներդրվում է նոր ուսումնական տարվանից: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը, ներառական կրթության ներդրմանը, լիցենզիայով հատկացված տեղերի և սովորողների թվաքանակի համապատասխանությանը, փոքր համակազմ ունեցող դպրոցների աշխատանքինև ոլորտային այլ խնդիրների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter