HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություններ՝ Գառնիում. կասկածյալը որոնվում է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:15-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Գառնիի «շտապ օգնությունը» արնահոսող վերքերով երկու տղամարդու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզվել է տուժածների ինքնությունը՝ հայր ու որդի: Երկուսի մոտ էլ մարմնի տարբեր հատվածներում ախտորոշվել են կտրած վերքեր: Ոստիկանության Կոտայքի բաժնի ու Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար:

Արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ տղամարդկանց Գառնի գյուղի Գեղարդի խճուղում դեռևս չպարզված առարկայով հարվածներ է հասցրել երևանցի, 1981 թվականին ծնված Ա.Ղ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter