HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողություն

Օգոստոսի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը ներկա է եղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Ապագա սպաները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, բարձր պահել հայոց բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ, պատվով ու նվիրումով կատարել ծառայողական պարտականությունները:

Կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ ԳՇ պետը կուրսանտներին մաղթել է արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն, վստահություն հայտնելով, որ ուսման ավարտին նրանք պատվով կկատարեն զինվորականի դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը:

Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր քայլերթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter