HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հ.Յ.Դ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը,  գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի,  օգոստոսի 22-ին այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:

Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:

Լիբանանի Հ.Յ.Դ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց Թավշյա հեղափոխության հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային ոգին՝ կանխելու հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ:

Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը:

Նիկոլ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ:

Վարչապետը նշեց նաև, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս հեղափոխության հաջողության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter