HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Անանյան․ «Կառավարությունը բիզնեսին աջակցող Հարկային օրենսգրքի փոփոխություններով գնալու է ԱԺ»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ 2019 թվականի համար բավականին մեծ եկամուտներ են պլանավորում, այդ իսկ պատճառով պետք է լինեն հավասարակշռված և հաշվենկատ։

Անանյանը անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարարությանը, որ եկամտային հարկը նվազելու է։ Ասաց՝ դրա հետ կապված որոշումները կլինեն մոտ օրերս, իսկ սեպտեմբերին կառավարությունում կունենան միասնական դիրքորուշում․

«Մենք գնալու ենք փոփոխությունների այս տարի։ Փոփոխությունները կարող են լինել ժամանակագրական․ փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարի 1-ից, 19-ի կեսից, 2020-ի հունվարի 1-ից։ Այսինքն՝ մենք հանրությանը կներկայացնենք հստակ օրենսդրական փոփոխությունների փաթեթ»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Անդրադառնալով ավելացված արժեքի հարկի բարձրացմանը՝ Դավիթ Անանյանը ասաց, որ նման հարց չի քննարկվում։ Անանյանը նաև նշեց բարեփոխումների իրականացման երեք հիմնական ուղղություն՝ այլընտրանքային հարկման համակարգերի կրճատում, շրջանառության հարկի շեմի որոշման կայացում, եկամտի և կապիտալ հարկման բեռի նվազեցում՝ սպառման հարկման բեռի ավելացման միջոցով։

«Կառավարությունը բիզնեսին աջակցող Հարկային օրենսգրքի փոփոխություններով գնալու է Ազգային ժողով»,-ասաց Դավիթ Անանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter