HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է սուբվենցիաներ ստանալու համար համայնքների ներկայացրած ևս 35 ծրագիր

Օգոստոսի 22-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկման է ներկայացվել 30 համայնքներից ստացված 45 ծրագիր՝ ուղղված համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է, որ քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 35 ծրագիր: Նիստի ընթացքում զեկուցվել է, որ հավանության արժանացած 35 ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 1,237 մլրդ դրամ, որից համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 619,2 մլն դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը` 509,1 մլն դրամ, իսկ 109,1 մլն դրամը մասնավոր հատվածի միջոցներն են:

Թվով 5 ծրագիր ներկայացվել է լրամշակման՝ հաջորդ նիստին քննարկելու նպատակով: Ներկայացված ծրագրերն ուղղված են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը․ փողոցների ասֆալտապատում և բարեկարգում, էներգախնայողություն, փողոցային լուսավորություն, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցում և վերանորոգում, ինչպես նաև մանկապարտեզների, մշակութային տների, համայնքային կենտրոնների կառուցում և վերանորոգում։

Հաստատված ծրագրերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter