HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտարկման առաքելությամբ Հայաստանում է Ջոն Պրոսկոտը

Այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողովում հանդիպեցին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ, ով դիտարկման առաքելությամբ ժամանել է Հայաստան:

Ջոն Պրեսկոտի խնդրանքով «Ժառագության» պատգամավորները ներկայացրին կուսակցության գնահատականները ԵԽԽՎ 1837 (2011) «Ժողովրդավարական հաստատությունների գործառույթը Հայաստանում» բանաձևում ամրագրված Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ, ինչպես նաև տեսակետներ հայտնեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Պատգամավորները մասնավորապես մտահոգություն հայտնեցին 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների քննության հետ կապված Հատուկ քննչական ծառայության՝ վերջերս հրապարակված միջանկյալ զեկույցի կապակցությամբ: Նշվել է, որ այն ավելի է խորացրել հանրային անվստահությունն այդ մարմին նկատմամբ, որը պարզապես ավելի ծավալուն ձևաչափով վերաշարադրել է 2008թ. մարտի 4-ին ԱԺ չորս պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ խորհրդարան ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության մարտի 1-ի «տեսակետը», ինչպես նաև անհաջող փորձ է արել ստվեր գցել Փաստահավաք խմբի հայտնաբերածների վրա:

Առաջիկա ընտրությունների նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու համար «Ժառագության» պատգամավորները կարևորել են ԵԽԽՎ աջակցությունը՝ իր բանաձևերին ու Վենետիկի հանձնաժողով/ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքին համապատասխան Ընտրական օրենսգրքի բարեփոխում նախաձեռնելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ որդեգրելու գործում, որի վերաբերյալ «Ժառագությունը» և ՀՅԴ-ն հանդես են եկել համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ ընտրակարգի օգտին հիմնավորումներ բերելուն զուգահեռ ԵԽԽՎ համազեկուցողին է փոխանցվել «Ժառագություն» խմբակցության ղեկավարի նամակը:

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքի մեկ այլ առաջարկի՝ պետական ու կուսակցական կառույցները տարանջատելու կապակցությամբ՝ «Ժառագության» պատգամավորները ներկայացրել ու հյուրին են փոխանցել Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի նամակը, դրան ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի անբացատրելի ագրեսիվ պատասխանը՝ իբրև ազատ, մրցակցային արդար ընտրություններ կազմակերպելու առնչությամբ ստանձնած պարտավորության կատարումից խուսափելու դրսևորում:

Դատական իշխանության ու ոստիկանության բարեփոխումների մասին խոսելիս իբրև այդ խեղված համակարգի վառ գնահատական՝ «Ժառագության» պատգամավորները փոխանցել են մի քանի քրեական գործերի նյութեր, նրանց թվում՝ լեգենդար ազատամարտիկ Գևորգ Հայրապետյանի գործով ՄԻԵԴ-ին ուղարկված գանգատները, ամիսներ առաջ հասարակական ակտիվիստներ Լալա Ասլիկյանի, Վարդգես Գասպարիի ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդեպ ոստիկանների կիրառած բռնությունների ու դրանց անպատասխան մնալու, Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված ՀՀ կառավարության՝ միջազգային նորմերի խախտման վերաբերյալ նյութեր:

«Ժառանգություն»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter