
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Արարատ Նիկողոսյանը երեկ մահացել է: Այս տեղեկությունը հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից: Նիկողոսյանը Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալ էր, արդեն երկու տարի է` կալանքի տակ էր գտնվում:
ՔԿՎ-ից մեզ հայտնեցին, որ ուշագնացության կապակցությամբ երեկ երեկոյան Նիկողոսյանի համար շտապօգնություն է հրավիրվել, և նրա մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Թե ինչն է մահվան պատճառը, դեռևս պարզ չէ. քրեակատարողական վարչությունից, բացի վերը նշված նախնական տեղեկությունից, այլ մասնրամասներ այս պահին չեն կարող հայտնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել