Արցախի կառավարության աշխատակազմի պաշտոնական տեղեկատվությունը՝ նաև Facebook-ում
Facebook.com սոցիալական ցանցում բացվել է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության էջը, որում ևս տեղադրվելու են կառավարության և վարչապետի գործունեությանը վերաբերող պաշտոնական տեղեկությունները:
Սոցիալական կայքում էջ բացելու նպատակն է հասարակության ավելի լայն շերտերին ծանոթացնել կառավարության գործունեությանը՝ հնարավորություն տալով անմիջական ու բաց մթնոլորտում քննարկելու այդ թեմաները:
Էջի այցելուները կարող են թողնել իրենց անձնական կարծիքները և առաջարկությունները արծարծվող հարցերի վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել