HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մի քանի պայթեցումներից և հողային աշխատանքներից հետո դեռևս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաև տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երևույթները։

Մասնագետների գնահատմամբ՝ ճանապարհի վրա կախված ժայռաբեկորը վնասազերծելու, հողային աշխատանքներն ավարտին հասցնելու և ճանապարհն ամբողջությամբ անվտանգ երթևեկելի դարձնելու համար ևս 7-10 օր ժամանակ կպահանջվի։ Այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածը երթեկության համար վտանգավոր է։

«Դժբախտ պատահարներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter