HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երկու դատավոր հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-ի և նախագահ Արմեն Սարգսյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի և Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, դիմել են վարչական դատարան:

Դատավորները պահանջում են վերացնել (անվավեր ճանաչել) Բարձրագույն դատական խորհուրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018թ. օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշումը, որպես հետևանք «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» Հանրապետության նախագահի 2018թ. օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրը:

Նշենք, որ ԲԴԽ-ն օգոստոսի 6-ին դռնփակ նիստով քննարկել է Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակելու նպատակով Սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել թվով 12 դատավորների թեկնածությունները: Այդ ցանկում բացակայել են դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Կարինե Պետրոսյանի անունները:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով նշանակել է ԲԴԽ-ի կողմից առաջարկված բոլոր թեկնածուներին, որպես Սնանկության դատարանի դատավորներ:

Տեղեկացնենք, որ Սնանկության դատարանը, որպես մասնագիտացված դատարան,  գործելու է 2019թ-ից:

Հայցվոր դատարավորների գործը քննելու է դատավոր Մհեր Պետրոսյանը: Առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին: Վարչական գործով երրորդ անձ են ներգրավվել Սնանկության դատարանի դատավորներ նշանակված թվով 12 դատավորները՝ Արա Կուբանյանը, Արթուր Աթաբեկյանը, Արմեն Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը, Արսեն Բաբայանը, Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գարիկ Ավագյանը, Գևորգ Նարինյանը, Լիլիթ Կատվալյանը, Սամվել Թադևոսյանը, Տիգրան Փոլադյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter