HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Քանանեան. «Քարվաճառի գետային ցանցը՝ ոչնչացման եզրին»

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանը գրառում է կատարել իր ֆեսյբուքյան էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  «Քարվաճառի շրջանը Հայաստանի բնական միջավայրի առաւելագոյն համեմատական անաղարտութիւնը պահպանած եզակի հաատուածն է։ Բացարձակ գերակայ շահով այն պէտք է լինի ազգային պարկ՝ զերծ ներկայիս Հայաստանը պատուհասած հանքարդիւնաբերական ու ՀԷԿ-ական արհաւիրքից։ Սակայն իրականութիւնը գուժում է, որ մենք արդէն այսօր կանգնած ենք այն կորցնելու վերահաս սպառնալիքի առաջ։ Բազմաթիւ քաղաքական ու տնտեսական յանցագործութիւնների մէջ գլխովին թաթախուած եւ ցայսօր դեռ թիւրիմացաբար պաշտօնավարող Արցախի մարզպետ Բակո Սահակեանը՝ արցախեան եւ արտաքին «հեղինակութիւնների» մասնակցութեամբ իրականացնում է Քարվաճառի շրջանի ողջ գետային ցանցը ոչնչացնելու գործողութիւններ։ Միայն Տրտու/Թաթառ գետի վերին հոսանքում այս պահին գործում է մեկ, իսկ կառուցման փուլում՝ եւս երկու ՀԷԿ։ Անդառնալիօրէն աղճատուում է կիրճը, որի 45 կմ-ից 25-ն ամբողջովին ջրազրկուելու է։ Գետազուրկ են մնալու Բրաջուր եւ Գետաշէն համայնքները։ Ջերմաջուր-Ծար հատուածում փորձ է կատարուում խողովակների մէջ խցկել ողջ մանր գետային ցանցը։ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկայնքով հոսող Լեւ գետն առհասարակ վերանալու է․․․ Կանխազգալով մօտալուտ աւարտը՝ Արցախի սերժսարգսեանական մնացորդային վարչակազմը էապէս մեծացրել է նաեւ Արցախի անտառներն անխնայ փրթելու չափերը․․․ Ստորեւ պատկերուած է Ծար-Ջերմաջրի ՀԷԿ-ի ջրհաւաք աւազանը․․․ Գործող կարգաւորումների համաձայն արգելուած է խողովակների մէջ խցկել ողջ գետը․․․»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter