HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ: Այս մասին տեղեկացնում է առաքելական եկեղեցու տեղեկատվական համակարգը:

Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Լեհաստանում` որպես Լեհահայոց հոգևոր հովիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter