HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու Մարտունու թիվ 2 դպրոցի տնօրենի մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։

Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը և ներս մտել բնակարան, որտեղ ննջարանների նախասրահի առաստաղի մոտով անցնող երկաթյա խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ Նաիրի Մովսիսյանի դին՝ ծնված 1980 թ.։ Վերջինս աշխատում էր Մարտունու թիվ 2-րդ հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, ամուսնացած է, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter