HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու ավագ դպրոցը ժամանակին չի շահագործվի

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախարարը եղել է Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով:

Ըստ նախարարության լրատվական ծառայության, ծանոթանալով կատարվող աշխատանքներին` նախարարը մտահոգություն է հայտնել նախատեսված վերջնաժամկետի, և դրանով պայմանավորված էլ՝ շինարարության որակի վերաբերյալ:

Համաձայն ծրագրի' շինարարությունը պետք է ավարտվի սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն առկա չավարտված ծավալները վկայում են, որ նշված ժամկետները չեն պահպանվի: Մեկ ամիս անց նախատեսված է ևս մեկ ստուգայց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter