HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթության նախարարը կոչ է արել բացառել դրամահավաքը դպրոցներում

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է  խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական ծրագրերին, դասագրքերին և կրթական չափորոշիչներին:

Դպրոցների կառավարման ոլորտի փոփոխություններից ԿԳ նախարարը կարևորել է տնօրենների ընտրության և հավաստագրման, կառավարման խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների կազմակերպման բարելավումը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ է արել դպրոցներում կանխել դրամահավաքությունը, հրաժարվել դպրոցական միասնական համազգեստի պարտադրանքից. «Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ գործել օրենքի և իրավունքի սահմաններում: Նախարարությունը ձեր գործընկերն է և մենք պետք է համատեղ իրականացնենք ոլորտի բարեփոխումներ»,- նշել է նա:

Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման միասնական մոդելի ներդրման հարցին, խոսել դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության, ֆինանսավորման նոր բանաձևի մշակման և այլ հարցերի մասին:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, որպեսզի 2020 թվականից մարզում ներդրվի համընդհանուր ներառական կրթություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter