HY RU EN

Ոստիկանությունը պարզաբանում է Ամուլսարում տեղի ունեցած միջադեպը

Ամուլսարի շահագործմանը դեմ ցուցարարների և «Լիդիան» ընկերության աշխատակիցների միջև այսօր տեղի ունեցած միջադեպի  առնչության ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական:

Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը»: