HY RU EN

Առողջապահության նախարարը գործնական այցով Մոսկվայում է

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների քննարկման օրակարգում են երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ նախարարությունը դեռևս չի հաղորդում:

Մոսկվա այցի ընթացքում նախատեսված է հանդիպում նաև Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ: