HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

Կոմիտեի հաղորդած նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից տարածքային բաժնի առանձին աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ, որոնցով կատարված քննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 5-ի ինքնությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի երեք աշխատակցի՝ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով ՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Վերջիններս հարցաքննվել են և ցուցմունք տվել՝ դեպքի շուրջ։

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter