HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիր քաղաքում բարեկարգ է միայն մեկ փողոց

Արմավիր քաղաքում տարիներ շարունակ միայն մեկ՝ «Հանրապետության» փողոցն է վերանորոգվել: Քաղաքի ճանապարհների մոտ կեսը հիմնանորոգման, վերանորոգման կարիք ունեն: Ճանապարհներ կան, որտեղ տաքսու վարորդները հրաժարվում են գնալ՝ պատճառաբանելով, որ ավտոմեքենաները չեն դիմանում և հաճախ են կանգնում վերանորոգման: 

Արսեն պապը 10 տարի է՝ վարորդ է աշխատումԿանգնում է հիմնականում քաղաքի կենտրոնում, որտեղ տեղակայված են Արմավիրի մարզպետարանն ու քաղաքապետարանըԲարեկարգ են հենց այդ հատվածի ավտոճանապարհներըդրանից քիչ հեռուինչպես Արսեն պապն է ասում՝ «բոմբը գցած վիճակ է»:

Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ քաղաքի ասֆալտապատ բոլոր փողոցները, բացառությամբ «Հանրապետության» փողոցի, ունեն հիմնանորոգման կարիք: Դրանք կառուցվել են մինչև 1980-ական թվականները և տարիներ շարունակ բաց են թողնվել ճանապարհների նորոգման նորմատիվ ժամկետները:

Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ՝ վերանորոգման ենթակա փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 47,7 կմ: Նշենք, որ Արմավիր քաղաքի ներհամայնքային ցանցի երկարությունը կազմում է 89,6 կմ: 

Համայնքապետարանից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2016-2017թթ. իրականացվել են մոտ 30 մլն դրամի միայն փոսալցման աշխատանքներ: Փոսալցված տարածքի մակերեսը կազմել է 3748 խմ: 2017թ. իրականացվել է նաև 0,33 կմ երկարությամբ ճանապարհների կառուցման աշխատանքներ: Ճանապարհները կառուցվել է «Ֆահրադյան Շին» ՓԲԸ-ի կողմից: Այդ նպատակով ծախսվել է մոտ 21 մլն 360 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ 2016-2017թթ. ճանապարհաշինության նպատակով կնքվել են մոտ 60 մլն դրամի պայմանագրեր, սակայն դրանց դիմաց վճարվել է մոտ 51 մլն դրամ: Հուլիսի դրությամբ, այս տարի Արմավիր քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter