5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել են շտաբային մարզումներ
5-րդ զորամիավորումում հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարժանքի ժամանակ խնդիր էր դրվել ստուգել սպայակազմի գործողությունների իրատեսությունը, կառավարման մարմինների գործնական ունակությունները, ինչպես նաև` մասնագիտական վարպետությունը հաշվարկներ կատարելիս և պաշտպանական օպերացիայի վերաբերյալ առաջարկություններ անելիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել