HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեգծերի փոփոխություններ Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներում

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը, տեղեկացնում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը:

Նշված երթուղուց օգտվող՝ Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով միկրոավտոբուսային հ.21 երթուղին Շամպայն գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչև Քանաքեռի 13-րդ փողոց՝ միկրոավտոբուսային հ.62 երթուղու վերջնակետ:

Միկրոավտոբուսային հ.62 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter